Վանաձորցին սպանել է ընկերոջ հորաքրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանություն է տեղի ունեցել:

Վանաձոր քաղաքից որոշ ժամանակով Գուգարք տեղափոխված Արթուր Ղավալյանը ներխուժել է  Հայկուշ Աշուղյանի բնակարան, ննջասենյակում սպանել է վերջինիս, իսկ նրա եղբորորդուն` Րաֆֆի Աշուղյանին վիրավորել:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը, ոչ ոք պատկերացում անգամ չունի, թե վանաձորցու և իրենց համագյուղացիների միջև ինչ տարաձայնություն կարող էր լինել:

«Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրը Վանաձորից ա էկել իրա մորքուրի տանն էր ապրում: Րաֆֆիի հետ մտերիմ էին ոնց որ թե: Հիմա երկուսն էլ հիվանդանոցում են»,- տեղեկացրեց գյուղապետը` հավելելով, որ նախկինում նրանց միջև տարաձայնություններ չեն եղել:

Վանաձոր ԲԿ-ի բժիշկ Մխիթարյանը Armlur.am-ին տեղեկացրեց, որ Աշուղյանն ու Ղավալյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում` հետվիրահատական շրջանում: Բժշկի փոխանցմամբ` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը): Հանգամանքները պարզվում են:




Լրահոս