Ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը պարգևատրվել է ոսկե մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծննդյան 85-ամյակի եւ ստեղծագործական գործունեության 65-ամյակի առթիվ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երկարամյա դիրիժորին «Կարինե» օպերետի ներկայացման ավարտին Երեւանի քաղաքապետարանի բարձրագույն պարգեւը հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով մաեստրոյին՝ Արամ Սուքիասյանը հատկանշել է Յուրի Դավթյանի ստեղծագործական ուղին Երեւանի մշակութային կենսագրությունում։

«Սիրելի՛ մաեստրո, մենք նույնպես ոգեւորված ենք Ձեր հոբելյանով, որը միայն Ձերը չէ, քանի որ այն վաստակը, որ Դուք ունեք՝ նաեւ համաքաղաքային է, մայրաքաղաքային մշակույթի մաս է»,- նշել է Արամ Սուքիասյանը։




Լրահոս