Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Համաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին կհղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն: Ելույթ կունենա Հայ Ավետարանական Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական Եկեղեցու ավագ հովիվ Վերապատվելի դոկտոր Հովել Միքայելյանը: Ելույթներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է.
«Սիրելի՛հայրենակիցներ, հոգևոր հայրեր,
տիկնա՛յք և պարոնա՛յք
Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին:
Ուրախեմնաև, որպատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու և արժ ևորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալնուներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպեսնաևմտքերփոխանակելումերՀայրենիքիևազգիհամարօրակարգայինհարցերիշուրջ:
Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները:
ԴիպուկենԳարեգինՆժդեհիխոսքերը. «Մերժողովուրդնառանցհայրենասիրությանայնէ, ինչմիմարմին` առանցհոգու»: Ուստի, մենքհզորանալուենքմերհամախմբվածությամբ, մերմիասնությամբ, համազգայինխնդիրներիլուծմանը միտվածմերհաստատակամությամբ:
Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թևերի և միասնական Սփյուռքի շնորհիվ: ՄենքՀայաստանումմեզավելիզորեղենքզգում՝թիկունքում ունենալովՍփյուռքի ներուժը: Վստահեմ, որնույնկերպ դուքէլընկալում եքՀայաստանիՀանրապետությունը՝ձերանկախուազատՀայրենիքը: Մենք չունենք և չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող:
Կարևորելով Հայաստան – Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռքհարաբերություններիզարգացման որակապես նոր փուլ:Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, և այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը և մասնակիցների թվի շարունակական ավելացումը:
Սիրելի՛հայրենակիցներ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:
Մյուս կողմից, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը:
Հարգելի ներկաներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Մեր ջանքերն առավելապես ուղղվելու են հայի ստեղծագործ աշխատանքով հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար պետք է դառնա ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու
գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրի համար պետք է դառնա արժանավայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր:
Այսօր Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է իրականացնում երկրում սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման ուղղությամբ: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում: Մենք տալիս ենք դրա երաշխիքը:
Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված ձեր գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի: Կառավարությունըորդեգրելէներդրումայինծրագրերիիրականացմանբացքաղաքականությունևպատրաստէաջակցելյուրաքանչյուրնմաննախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունիցդեպիփոխշահավետգործընկերության անցնելու ժամանակը:
Այսհամատեքստումցանկանումեմ իմերախտագիտության խոսքն ուղղել բոլոր այն մեծանուն բարերարներին և հայտնի գործարարներին, ովքեր իրենցջանասիրությամբ և Հայրենիքի նկատմամբ մեծնվիրմամբ զգալիորեն նպաստել են Հայաստանի և Արցախի տնտեսական վերելքին ու պետականության ամրապնդմանը: Նման ազգային գործիչների կերպարըոգեշնչողպետքէլինիաշխարհասփյուռմերհայրենակիցներիև,հատկապես,երիտասարդներիհամար:
Սիրելի հայրենակիցներ
Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Անգնահատելի է Սփյուռքի դերը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման գործընթացում: Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, և այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը:
Սիրելի՛բարեկամներ,
Ի՞նչնէմեզ՝ հայաստանաբնակ, արցախաբնակ և աշխարհասփյուռ հայերինկապումիրար: Անշուշտ, մեզկապումեն միմյանց մեր պատմությունը, մեր պատմական հիշողությունը: Բայցամենիցշատմեզկապումէ ազատ և անկախ Հայաստանը, ազատ և անկախ Արցախը:
ԱյսօրՍփյուռքըանկախությունըվերահաստատած Հայաստանիհամարդարձել էնյութականուհոգևորնեցուկ։Աշխարհիբոլորհայերը՝անկախբնակությանվայրից, դավանանքից կամ սոցիալականկարգավիճակից, ունեն իրենց բոլորի Հայաստանը: Ուստի, մենք մեկնպատակ ենք հետապնդում՝Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդումը և կայուն ու անշեղ զարգացումը։
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված արտերկրում մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանմանը, իրավունքներիուշահերի պաշտպանությանը:
Ամփոփելով խոսքս՝ վստահություն եմ հայտնում, որ մեր միասնական ջանքերով մենք ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները:
Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք՝իփառսմերհայրենիքիևիշահ համայն հայության:
Շնորհակալություն ուշադրության համար»: