
Կիևը Վաշինգտոնից պաշտպանության ոլորտում հատուկ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ էր պահանջում, սակայն մերժում ստացավ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն СNN-ի թվթակցին տրված հարցազրույցում:
«Մենք աշխատում ենք ռազմավարական և պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի հետ գործընկերության տեսակետից հատուկ կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ: Կարծում եմ, դա առավել արդունավետ կլինի», – ասել է Պորոշենկոն:
Միաժամանակ նա խոստովանել է, որ Վաշինգտոնն առայժմ պատրաստ չէ Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրել, ինչի մասին խնդրում էր Կիևը:
«Նախագահ Օբաման պատասխանեց ինձ «ոչ» », – պարզաբանել է Պորոշենկոն: «Նա ասաց, որ պաշտպանական և անվտանգության ոլորտներում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան այն, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի կազմից դուրս հիմնական դաշնակցի հետ համագործակցությանը, որն առկա է, ասենք, Արգենտինայի հետ», – նշել է Ուկրաինայի նախագահը: