Հոլանդիայում զբոսաշրջիկները կմնան առանց զվարճացնող մարիխուաննայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նիդերլանդներում դատարանը հաստատել է նոր օրենքը, համաձայն որի՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին արգելվում է այցելել սրճարաններ, որտեղ վաճառում է մարիխուանա: Նոր օրենքը սկսելու է գործել մայիսից՝ հյուսիսային 3 մարզերում, իսկ մինչեւ տարվա վերջ տարածվելու է ամբողջ երկրում: 
Նման սրճարանների սեփականատերերը պնդում են, որ արգելքի մասին օրենքը խտրական վերաբերմունքի ցուցաբերում է օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ: Նիդերլանդներում գործում է շուրջ 700 նման սրճարան: Թեթեւ թմրանյութերի մշակումը եւ վաճառքը պաշտոնապես թույլատրված չէ, սակայն օրենքով չի հետապնդվում. ոստիկանությունը թույլ է տալիս մինչեւ 5 գրամ կանեփի վաճառքը: Նշենք, որ թեթեւ թմրանյութերի վաճառող սրճարանների սեփականատերերը մտադիր են բողոքարկել այս որոշումը:




Լրահոս