
Լոնդոնի «Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի և «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:
Համաձայն տեղեկատվության, անգլիական ակումբներն ուշադիր հետևում են դեպքերի զարգացմանը՝ չբացառելով, որ Պեդրոն կարող է զրկվել համապատասխան խաղային պրակտիկայից բարձր մրցակցության պատճառով: Չի բացառվում, որ «Լիվերպուլը» և «Արսենալը» կփորձեն Պեդրոյին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հավելենք, որ Իսկոն հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: