Ռուսաստանում կարող են անջատել ինտերնետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը կքննարկի ինտերնետի ռուսաստանյան հատվածը գլոբալ համացանցից ժամանակավորապես անջատելու հնարավորությունը: Այս մասին գրում է ռուսաստանյան Ведомости թերթը:

Ըստ պարբերականի, նման միջոցներ կարող են ձառնարկվել ռունետի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Այսպես, օրինակ, արտակարգ իրավիճակների, ասենք՝ ռազմական գործողությունների կամ երկրի ներսում լուրջ բողոքների դեպքում, պետությունը կարող է անջատել ինտերնետի ռուսաստանյան հատվածն արտաքին աշխարհից:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել դոմենների կառավարման իրավասությունը պետությանը փոխանցելու հարցը: Աղբյուրներից մեկի հաղորդմամբ, նման վարչական մարմնի դերը կարող է ստանձնել «Ռոսսվյազը», որը ենթարկվում է Ռուսաստանի կապի նախարարությանը:




Լրահոս