Քաղաքապետարանն՝ ընդդեմ շինարարական աղբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ամենօրյա աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի, ինչպես նաև շինաղբի տեղափոխման աշխատանքներ:

Այս գործընթացում վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման  ձեռնարկություններին տեխնիկապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը: Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական թափոնները լավագույն դեպքում թողնում են աղբախցերի  կամ աղբամանների մոտ, երբեմն  էլ դատարկում ուր պատահի`անգամ կանաչ գոտիներում:

Հիշեցնենք,  որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ չսահմանված վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով  կազմակերպված և  նախատեսված աղբավայրերից  դուրս  աղբ թափելու համար կիրառվում է տուգանք.  ֆիզիկական անձանց դեպքում`սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց դեպքում`քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:




Լրահոս