ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքը 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած ցրտահարության պատճառով հնարավորություն չունի սեպտեմբեր ամսվա աշխատավարձի, փողոցային լուսավորության, խմելու ջրի պոմպի էլեկտրաէներգիայի, մշակույթի տան էլեկտրաէներգիայի համար անհրաժետ վճարումներ կատարել:
Այս առիթով Տարածքային կառավարման նախարարությունն առաջարկում է համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով գյուղին հատկացնել 3.5 մլն դրամ: Ըստ ՏԿՆ-ի՝ նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները:
Լուսանկարը՝ 168.am-ի