«Բարսելոնայում» հաջողության համար Շտեգենին բավարար չի լինի միայն տաղանդը. Կրոյֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրոյֆը հայտարարել է, որ կատալոնական ակումբում հաջողությունների հասնելու համար բավարար չէ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ լինելը: Հանրահայտ հոլանդացին այս կերպ արտահայտվել է` պատասխանելով կապտանռնագույնների դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մասին հնչած հարցին:

««Բարսելոնայում» ճնշում ես զգում: Եվ հաճախ վճռորոշ գործիք է լինում ոչ այնքան խաղացողի տաղանդը, որքան նրա՝ արագ կողմնորոշվելն այն պահերին, երբ գործերը լավ չեն ընթանում: Խոսքն այն մասին է, թե ինչպես է մարդն իր սխալներին վերաբերվում, ինչպես է դրանցից գլուխ հանում: Լավ ֆուտբոլիստները պարզապես հանգստություն են պահպանում և անում են իրենց աշխատանքը»,- Կրոյֆի խոսքերն է փոխանցում Sport1-ը:

Հիշեցնենք, որ Շտեգենը Մյունխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է «Բարսելոնա» այս մրցաշրջանի մեկնարկից առաջ:




Լրահոս