
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.1 %:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.9, շինարարության ծավալը՝ 0.4, առևտրի շրջանառությունը՝ 5.7, ծառայությունների ծավալը՝ 6.2 %-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.9 %-ով: Նույն ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 7.7 %-ով, իսկ գնաճը կազմել է 3.1 %:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3.1 %-ով, այդ թվում՝ արտահանումը՝ 1.1, ներմուծումը՝ 3.8 %-ով: Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը շարունակում է բացասական մնալ: