Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ երեկ Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ ծեծկռտուք է սկսվել: «Չերքեզների ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ ես ասել էի, որ մենք չպետք է բարձրացնենք այդ հարցը, քանի որ դրան կհաջորդի Հայկական հարցը»,-հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջ. Բագատուրիան: Նրա ելույթի ժամանակ ադրբեջանական ծագում ունեցող պատգամավոր Ա. Սուլեյմանովը մոտեցել է ամբիոնին եւ ինչ-որ իր շպրտել Բագատուրիայի վրա: Ի պատասխան` Բագատուրիան Սուլեյմանովի վրա գրիչն է շպրտել, ապա սկսվել է ծեծկռտուքը: Սուլեյմանովը Բագատուրիային, իբրեւ վիրավորանք, անվանել է «հայ պատգամավոր», ինչից հետո նրա բարձրախոսն անջատվել է: Խորհրդարանի նախագահը պահանջել է վերջ տալ ցեղասպանության մասին բոլոր քննարկումներին, քանր որ «դա շատ ցավոտ թեմա է»: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ