
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայում գլխավորում է Լոնդոնի «Չելսին», չի ափսոսում, որ ժամանակին գլխավորել է «արքայական» ակումբ:
«Կգլխավորե՞ի «Ռեալը», եթե կարողանայի վերադառնալ ետ: Անկասկած՝ այո: Դա փորձ էր պրոֆեսիոնալ և մարդկային առումներով, և ես, երկու անգամ չմտածելով, կկրկնեի դա: Ես լքեցի «Ռեալը»՝ պահպանելով լավ հարաբերություններ նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ակումբի այլ ներկայացուցիչների հետ»,-նշել է Մոուրինյոն: