
«Արսենալ»-ը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հանդեպ:
Անձամբ ուրուգվայցի հարձակվողը չի բացառում ակումբը փոխելու տարբերակը: Ինչպես հայտնում է Daily Express-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է ֆրանսիացիներին առաջարկ անել մոտակա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Կավանին հատկապես դժգոհ է այն բանի պատճառով, թե ինչ դիրքում է նրան օգտագործում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը: