ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը միանշանակ կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որով հնարավոր կլինի երկիրը ճիշտ ուղու վրա դնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Նա նշեց, թե իշխանությունների հետ բանակցելով են հասնելու իրենց ցանկացած սահմանադրական փոփոխություններին, սակայն ընդգծեց, որ բանակցություններն այս պահին դեռևս չեն սկսվել:
Մարգարյանը հավելեց, թե «Քառյակ»-ի մյուս ուժերն էլ էին կողմ փոփոխություններին, սակայն այժմ դեմ են, քանի որ կարծում են, թե կարող են ստեղծել անձի իշխանություն:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Հ.Գ Հրանտ Մարգարյանն այսօր մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին: Նա՝ որպես ՀՅԴ ղեկավար,ելույթ ունեցավ, իսկ դրանից անմիջապես հետո նստեց Հ. Աբրահամյանի կողքին: