Հրանտ փիղը, որին սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի գազանանոցում լուրջ վիրահատության էին ենթարկել կոտրված փղոսկրի հեռացման կապակցությամբ, ուշ երեկոյան ուշքի է եկել: Մինչ այդ մասնագետները մի քանի ժամ փորձում էին կենդանուն արթնացնել նարկոզից:
Նման վիրահատությունը բավականին բարդ է և տասնյակ մասնագետների մասնակցության անհրաժեշտություն է առաջ բերում: Մեկ փղոսկրի հեռացումը մի քանի ժամ է տևում, իսկ կենդանու երկար գտնվելը նարկոզի ազդեցության տակ բավականին ռիսկային է. նշում է Новости-Тбилиси-ն:
Ինչպես հայտնել են Թբիլիսիի գազանանոցից, կոտրված փղոսկրի հետ մեկտեղ բժիշկները հեռացրել են, քարեր, ավազ և հսկայական կիստա (ուռուցք), որն էլ հանդիսացել էր փղի օրգանիզմում թարախի ի հայտ գալու պատճառը: Երկրորդ փղոսկրը հեռացնել չի հաջողվել, և Հրանտին, ամենայն հավանականությամբ, երկրորդ վիրահատություն է սպասվում, որը կարվի 6 ամիս անց:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի և Երևանի գազանանոցները որոշել էին փոխանակել փղերը՝ թբիլիսյան էգ Մալկեին փեսացու էր հարկավոր, իսկ նրա 6-ամյա որդին՝ Բունկան, Հրանտի փոխարեն` ուղարկվել էր Երևան: 600 տոննա կշռող Հրանտը Թբիլիսի էր բերվել այս տարվա հունիսին: