
Երբ «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը պատասխանի բոլոր հարցերին, այն ժամանակ էլ ազատ կարձակեն Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին: Armlur.am-ի այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Եվտուշենկովի տնային կալանքը, նման կերպ պատասխանեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Եվտուշենկովն ամենակարևոր ազդեցիկ օլիգարխներից մեկն է: Կարծում եմ կարագացնի պրոցեսը, խնդիրն այստեղ Լևոն Հայրապետյանը չէ, խնդիրը պետք է պարզվի», – ընդգծեց նա:
Թե ինչպես կազդի Եվտուշենկովի տնային կալանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի վրա և այլ մանրամասներ` Armlur.am-ի տեսանյութում