Россия 1 հեռուստաալիքի «Հատուկ թղթակից» ծրագիրը սեպտեմբերի 19-ին նվիրված կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակին: Եվգենի Պոպովի տաղավարում կհանդիպեն հայտնի մարզիկներ և քաղաքական գործիչներ՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը:
Բռնցքամարտի ռինգում նրանց մենամարտը այդպես էլ չկայացավ, այդ իսկ պատճառով նրանց քաղաքական մենամարտը առավել հետաքրքիր կլինի:
Նիկոլայ Վալուևը Վիտալի Կլիչկոյին հարցեր կուղղի հեռուստակամրջի միջոցով: Դոնբասից մոսկովյան տաղավարի հետ կմիանա հայտնի գրող Զախար Պրիլեպինը: Տաղավարի մյուս հյուրերը կլինեն քաղաքական գործիչներ Էդուարդ Լիմոնովը և Վլադիմիր Ժիրինովսկին:
2014թ.-ի մարտին Վալուևը հայտարարել էր, որ չի մարտնչի Կլիչկոյի հետ: Ռուս բռնցքամարտիկը խոստովանել է, որ հրաժարվել է մեծ սպորտից, քանի որ զբաղված է քաղաքական գործունեությամբ: