
Ժնևում անցկացվել է վիճակահանություն, ըստ որի որոշվել է, թե որ քաղաքներում կանցկացվեն 2020թ. Եվրոպայի առաջնության խաղերը: Խաղերի անցկացման համար դիմել էին 19 քաղաքներ: Դրանցից 12 -ում տեղի կունենան չորսական խաղեր. խմբային փուլի երեք խաղ և փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղ: 13 քաղաքներում տեղի կունենան կիսաեզրափակչի և եզրափակչի խաղեր:
Վիճակահանությամբ որոշվեց, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: