
Երաժիշտ Իվան Ֆարմակովսկում Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել: Դաշնակահարին գիշերը գտել են Կաշիրի մայրուղում: Պատահական ականատեսը նրա համար շտապ օգնություն է կանչել: Բժիշկները երաժշտի մոտ լուրջ վնասվածքներ են հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է LifeNews հեռուստաալիքը, Ֆարմակովսկին գլխուղեղի բազմաթիվ ծանր վնասվածքներ է ստացել:
Ամենայն հավանականությամբ, հանցագործները հարձակկվել են երաժշտի վրա կողոպտելու նպատակով: Նրա մոտ եղած գումարը և նրա բջջային հեռախոսն անհայտացել են: Դաշնակահարի պայուսակը, որում մնացել են նրա փաստաթղթերը, չարագործները գցել են մոտակայքում: Նրանց բաժին է ընկել երաժշտի ստացած 20 հազար ռուբլի հոնորարը:
Մինչև հարձակումը Ֆարմակովսկին մասնակցել է «Պոլա Նեգրի» մյուզիքլի պրեմիերային, որում խաղում է, մասնաորապես, Գոշա Կուցենկոն: Պրեմիերայից հետո 41-ակյա երաժիշտը շոուի այլ մասնակիցների հետ միասին մասնակցել է ֆուրշետին:
Այնուհետև նա դուրս է եկել և մեքենա կանգնացրել փողոցում: Տուժածի կինը հաստատել է այդ վարկածը և հայտնել, որ ամուսինը թշնամիներ չունի:
Ֆարմակովսկուն տեղափոխել են հիվանդանոց, և այժմ նա ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: