Ձերբակալվել է «օրենքով գող» Ասետրինա կրտսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ռեստորաններից մեկում իրավապահ մարմինները ձերբակալել են 2 «օրենքով գող»-ի: Նրանցից մեկը` Իլյա Գոգոլևն է, ով հայտնի է որպես Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի, իսկ մյուսը Սերգեյ Ասատրյանը՝ Սերյոժա Օսետրինա մականվամբ:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խուզարկության ժամանակ Գոգոլևի մոտ հայտնաբերվել է 7 գրամ հերոին: Նրան կալանքի են ենթարկել: Կայքը հայտնում է, թե Սերգեյ Ասատրյանը 27 տարեկան է և համարվում է Ասատրյանների կլանի ամենաերիտասարդ «օրենքով գողը»:

2008թ. նրան «թագադրել» էին Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան ու գողական միջավայրի այլ դեմքեր: Սերգեյ Ասատրյանի հայրը՝ Էդուարդ Ասատրյանը, նույնպես «օրենքով գող» է ու հայտնի է Ասետրինա-ավագ ու Էդիկ Թբիլիսկի մականուններով:

Օպերատիվ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հանցագործների մերձավոր շրջապատից ևս մի քանի մարդու:




Լրահոս