
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության 24 անդամները` բարոնուհի Նիքոլսոնի (Մեծ Բրիտանիա) գլխավորությամբ, մայիսի 4-ից 7-ը կգտնվեն Հայաստանում` դիտարկելու ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակությունների հետ միասին:Նախքան հանրապետության տարածքում տեղակայվելը պատվիրակությունը կհանդիպի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:Այցի ընթացքում իրավաբանական աջակցությունէ ցուցաբերելու Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետը