32 տարի առաջ այս օրը ծնվել է «Սմայլիկ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է Սմայլիկի (Ժպիտիկի) օրը: Համացանցում ամենատարածված սիմվոլը 32 տարի առաջ հորինել և առաջին անգամ օգտագործել է Կարնեգի-Մելլոնի համալսարանի պրոֆեսոր Սքոտ Ֆալմանը: Նա էլ հենց առաջարկել է հետագայում օգտագործել սմայլերը՝ ուրախ կամ տխուր հաղորդագրությունները նշելու համար:

Այսօրվա սմայլը, առանց որի դժվար է պատկերացնել հաղորդակցությունը համացանցում, ուղղակի սիմվոլների հավաքածու չէ: Համացանցի ժամանակակից օգտատերերին հասու են դրա բազմաթիվ տարբերակներ, որոնց միջոցով կարելի է արտահայտել զգացմունքների ողջ բազմազանությունը:

Սմայլիկի օրը նշվում է ուրբաթ, ինչն իր հերթին ժպտալու առիթ է: Ի դեպ, հոկտեմբերի առաջին ուրբաթ նշվում է ևս մեկ ուրիշ տոն՝ այս անգամ իրական Ժպիտի օրը: Այս տարի այն կնշվի հոկտեմբերի 3-ին: Այս տոնը ծնվել է նկարիչ Հարվի Բելլի շնորհիվ: 1963-ին վերջինս նկարել է այն դեղին ժպտացող դեմքը, որն այսօր խորհրդանշում է սմայլիկը:




Լրահոս