Կինը պատվիրել է իրեն մարմնավաճառության դրդած ամուսնու սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոդարի մարզի բնակչուհին կազմակերպել է ամուսնու սպանությունը, ով ստիպել է իրեն մարմնավաճառությամբ զբաղվել: Տղամարդու մարմինը հայտնաբերել են մեքենայում:

31-ամյա տղամարդու մարմնին ծակող-կտրող զենքից ստացված բազմաթիվ վնասվածքներ են եղել:

Հետաքննությունը պարզել է, որ հանցագործությանը մասնակցել են զոհվածի կինը և Կրասնոդար քաղաքի ևս երկու քաղաքացի:

Պարզվել է, որ ամուսինը վերջին երկու տարվա ընթացքում ծաղրի է ենթարկել կնոջը: Բռնության և սպառնալիքների գործադրմամբ՝ նա ստիպել է երկու երեխաների մորը զբաղվել մարմնավաճառությամբ: 2014թ. հունիսին կինն ալյևս չի դիմացել և խնդրել է իր ծանոթին ծեծի ենթարկել բռնակալ ամուսնուն: Ծանոթը գտել է մեկի, ով համաձայնել է գումարի դիմաց սպանել նրան:

Սեպտեմբերի 11-ին 37-ամյա կատարածուն ճանապարհի վրա կանգնեցրել է մեքենան, որի մեջ է եղել պատիրատուի ամուսինը: Նա ձևացրել է, թե իր վառելիքը վերջացել է, և տղամարդուց բենզին է խնդրել: Տղամարդը շշի մեջ բենզին է լցրել, սակայն շնորհակալության փոխարեն՝ դանակի մի քանի հարված է ստացել: Կատարելով սպանությունը՝ հանցագործը դիակի վրա բենզին է լցրել և այրել, որից հետո հեռացել է: Կողքից անցնող մեքենաների վարորդներն ահազանգել են համապատասխան ծառայություններին, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել:




Լրահոս