«Ռեալ»-ի պարտքերը կազմում են 602 մլն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Մադրիդի «Ռեալ»-ում տիրող ֆինանսական իրավիճակի մասին, ըստ որի՝ մադրիդյան ակումբը զգալի կրեդիտորական պարտքեր ունի: Կառլոս Մենդոսան հայտարարել է, որ ակումբի ֆինանսական հաշվետվություններում չի ներկայացվում իրական պատկերը:

«Անցյալ մրցաշրջանից ելնելով՝ մեր ասոցացիան հրապարակել է «Ռեալ»-ի ֆինանսական միջոցների մասին տվյալներ: Մենք այն ժամանակ հայտարարել էինք, որ ակումբի պարտքերը կազմում են 540 մլն եվրո: Իսկ այս պահին դրանք կազմում են 602 մլն եվրո: «Ռեալ»-ի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ ակումբի պարտքերը, նախորդ մրցաշրջանի համեմատ, ավելացել են 20 տոկոսով և կազմում են 283 մլն եվրո: Ընդգծենք, որ այս տվյալները կասկածներ են առաջացնում մի շարք մասնագետների մոտ», – նշել է Մենդոսան:

 




Լրահոս