Այսօր Արմավիր քաղաքում “Կարմիր” կոչվող կամրջից իրեն ցած նետած և ինքնասպանության փորձ կատարած ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող Գևորգ Հայրապետյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնասպանության փորձ կատարած զինծառայողը այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, վերջինս տեղափոխվել է ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am-ին հայտնեց, որ ինքնասպանության փորձ կատարած զինվորը 19 տարեկան է և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ է։ Արմավիրցիները Գ. Շամշյանին պատմել են, որ զինծառայողը 3 օրով արձակուրդի մեջ է եղել և եկել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղ՝ իր սիրած աղջկան տեսնելու և նրան սիրային առաջարկ անելու։ Սիրային առաջարկին մերժում ստանալուց հետո Գևորգը սպառնացել է ինքնասպանություն գործել և այդ մասին հայտնել իր սիրած աղջկան։Այնուհետև գնացել է և նշված կամրջից ցած է նետվել։ armlur.am-ին Գ. Շամշյանը հայտնում է, որ ներկայում զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա միայն ոտքն է կոտրել և այժմ տեղափոխվել է հոսպիտալ։Գ. Շամշյանը հայտնում է, նաև, որ զինվորը եղել է օրինական արձակուրդի մեջ, և նրա գրպանից հայտնաբերվել է արձակման թերթիկը։