
Ֆլորիդա նահանգի փոքրիկ Բելլ քաղաքում մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Քաղաքի 51-ամյա բնակիչ Դոն Սպիրիտը գնդակահարել է իր 6 թոռներին, որոնցից ամենակրտսերը 3 ամսական էր, իսկ ամենաամեծը՝ 10 տարեկան: Երեխաներից հետո սպանվել է նրանց մայրը` մարդասպանի դուստրը: Այնուհետև հանցագործն ինքնասպան է եղել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նախկինում Դոն Սպիրիտը բազմիցս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում, քանի որ զբաղվել է կրիմինալ գործունեությամբ: Թե որն էր տղամարդու կողմից իր ընտանիքը վերացնելու դրդապատճառը, հայտնի չէ: