
Լոնդոնում վաճառքի է հանվել մի տուն, որը հավակնում է Բրիտանիայում ամենանեղ տներից մեկի կոչմանը: Շինության լայնությունն ընդամենը 1,2 մետր է:
Երկհարկանի շենքը, որը մի կերպ խցկվել է երկու այլ սովորական տների արանքը, գնահատվել է 235 հազար ֆունտ ստերլինգ կամ 385 հազար դոլար: Դա միայն նախնական գինն է: Աճուրդը կսկսվի հոկտեմբերի 1-ին. հաղորդում է Mignews-ը:
Չնայած համեստ չափերին՝ այդ տանը մի քանի սենյակ կա՝ հյուրասենյակ, խոհանոց և լոգարան՝ զուգարանի հետ մեկտեղ՝ 1-ին հարկում, և երկու ննջարան՝ 2-րդ հարկում:
Բացի այդ՝ տանիքին կա մինի- սրահ: Այսինքն՝ երկու կամ երեք հոգուց բաղկացած ընտանիքի համար այնտեղ ապրելը միանգամայն հնարավոր է: