
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատճառներ չի տեսնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը չստորագրելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Աբրահամյանը, հավելելով, որ գործընթացն իր բնականոն հունով առաջ է գնում:
Նա ընդգծեց, որ խնդիրներ կան այն առումով, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Աբրահամյանի խոսքով` որքան Ռուսաստանը կայուն լինի և զարգանա, այնքան Հայաստանի համար ավելի լավ կլինի:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.