Ժողովուրդ. Երգչուհի Լիանան շուտով կմայրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի Լիանայի հետ թերթի զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև/
-Ե՞րբ եք ամուսնացել, հարսանիք արե՞լ եք:
-Բալիկ ունենալու փաստից այնքան էինք ուրախացել, որ էլ ժամանակ չէր մնացել մեզնով զբաղվելու: Ես էլ այդքան սկզբունքային չեմ հարսանիքի հարցում: Միգուցե այդ տարիքից եմ դուրս եկել, որ փոքր լինեի, հնարավոր է` այլ կերպ մոտենայի հարցին: Մարդ կա` ամբողջ կյանքում երազել է սպիտակ շոր հագնել, ինչ-որ օրիգինալ հարսանիք կազմակերպել: Ինձ համար այդ ուտել-խմելն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Կարևորը մենք երջանիկ լինենք, ու մեր հարազատներն էլ ուրախ լինեն մեզ համար: Իմ ուրախությամբ շատերն են ուրախացել, ով ինձ այս վիճակում տեսել է, դրական է արձագանքել: Հարսանիք չենք արել, դե հարգելի պատճառներով հղի եմ: Հարսանիքի մասին դեռ չեմ մտածում, միգուցե հետո անենք, որ մեր բալիկն էլ ներկա լինի մամայի-պապայի հարսանիքին: Նույնիսկ եթե հարսանիք էլ չլինի, հետո կգնանք մեղրամսի:
-Փաստորեն, միայն ՋԱԳՍ-ով եք ամուսնացել:
-Դա էլ չենք հասցրել, մենք տարվել ենք բալիկով ու ժամանակ չի եղել այլ բաներին հատկացնելու:
-Ո՞վ է Ձեր ամուսինը, ի՞նչ մասնագիտություն ունի:
-Ինքը դեռ մասնագիտություն ստանալու ճանապարհին է, ուզում է իրավաբան դառնալ, բայց աշխատում է, տուրիստական գործակալություն ունեն:
 -Լսել եմ նաև, որ Ձեր միջև տարիքային տարբերություն կա` 10 տարի: Չե՞ք նեղվում այդ փաստից:
-Ես չեմ նեղվում, կարևորը` ինքը չնեղվի ու չի Էլ նեղվում: Չկա՞ն այս կյանքում զույգեր, որոնց մեջ տարիքային մեծ տարբերություն կա, ու իրենք երջանիկ են: Կա նաև հակառակը, երբ հասակակից են, հարմար են տարիքով բայց երջանիկ չեն: Կարևորը մարդիկ իրար սիրեն, առանց սիրո ոչ մի բան չի լինում:
-Ձեր ծնողներն ինչպե՞ս արձագանքեցին:
-Իմ ծնողներն ասում էին` շատ փոքր է: Բայց հետաքրքիր է, որ իրենց կողմը չի մտածել, թե ամեն ինչ այդքան լուրջ կլինի իրենց որդու մոտ: Չնայած, ինքը շատ ինդիվիդուալ, ուժեղ տղամարդ է, ունի իր կարծիքը, ինքնուրույն է կայացնում իր որոշումները:




Լրահոս