
Արմավիրի թիվ 20 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մերուժան Աբրահամյանը երեկ թերթի լրագրողին ասել է, որ իրենց ընտրատարածքը բացառություն չէ` այստեղ ևս ընտրացուցակներն ուռճացված են: Օրինակ, Մեծամորում 1990 թվին է բնակչության թիվն ամենամեծը եղել` մոտ 12 հազար մարդ: ,Դրանից հետո տարեցտարի նվազել է, մարդիկ գնացել են, և իմ հաշվարկներով` բնակչության թիվն այսօր առավելագույնը 9 հազար պետք է լիներ: Մինչդեռ ընտրողների թիվն է այսօր 9 հազարի հասնում: Դե թող հանեն, ինչո՞ւ չեն հանում այդ չեղած մարդկանցե: Աբրահամյանը պատմել է, որ մի քանի օր առաջ իր թիմի երիտասարդները հավաքվել-գնացել են գերեզմանոց, որտեղ մեգաֆոնով հայտարարել են. “Հարգելի հանգուցյալներ, խնդրում ենք չգաք ընտրության”: