
Վոլգոգրադի մարզի Զալեսյե գյուղում թոշակառու կինը սպանել է ամուսնուն, ապա՝ ինքնասպան եղել: Աղմուկն ու բղավոցները լսել են հարևանները, սակայն որոշել են չմիջամտել ընտանեկան վեճին:
Նախնական տվյալների համաձայն՝ կինը վեճի ժամանակ մի քանի անգամ կացնով հարվածել է 82-ամյա ամուսնու գլխին, ինչից հետո կախվել է:
Տեղական Gorodche.ru կայքը հայտնել է, որ ողբերգության պատճառը կարող էր լինել փողը:
«Տարեց ամուսիների միջև վեճ է բռնկվել: Հարևանների խոսքով՝ նրանք բղավել են միմյանց վրա՝ հիշելով երիտասարդ տարիները: Տանը հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց մեջ գրված է, թե ամուսիններից որը որքան գումար է ծախսել համատեղ կյանքի ընթացքում: