Երկիրե. Կոտայքի մարզպետի գործերն այնքան էլ լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկություններով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյւսնի գործերը այդքան էլ լավ չեն: Նա չի կարողանում ՀՀԿ-ի համար ապահովել ձայների այն քանակը, որը խոսք է տվել ղեկավարությանը: ՀՀԿ-ում անգամ շշուկներ կան, որ ընտրություններից հետո ,ղեկավարությունըե կազատվի Կոտայքի մարզպետից, իսկ մարզից թերթին հասած լուրերի համաձայն, մարզպետը ձայներ ապահովելու համար ընկել է դռնեդուռ: Նա գրեթե ամեն օր հավաքներ է կազմեկերպում գյուղապետների հետ: Ինչպես մարզպետի հետ են խիստ խոսել ՀՀԿ-ում, նույն տոնով էլ մարզպետը խոսում է իր ենթակաների հետ: Հարցը նա կտրուկ է դրել, եթե գյուղապետները չկարողացան խոստացված ձայներն ապահովել` “լավ չի լինի”: ՀՀԿ-ում անգամ պատմում են, որ մարզպետն անհնազանդների ցուցակ է կազմել, որն ամեն օր բացում և յուրաքանչյուրի անվան դիմաց կատարած աշխատանքը մինուս-պլյուսով է արձանագրում:




Լրահոս