Ժողովուրդ. ՀՀԿ-ն մարզերում չիպ ունեցող գրիչներ է բաժանում, որ դրանով քվեարկեն իր օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարբեր մարզերից “Ժողովուրդ” օրաթերթն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ շտաբներից ընտրողներին գեղեցիկ գրիչներ են բաժանել` ասելով, որ քվեարկության օրը մարդիկ պետք է ընտրաթերթիկի վրա նշում անեն անպայման դրանցով: Այդ գրիչներն իրենց վրա իբր փոքր տեսախցիկներ կամ չիպեր ունեն, որոնց միջոցով էլ վերահսկելու են քվեարկությունը: Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլի դիմել են հատկապես ծայրամասային փոքր գյուղերում, մասնավորապես Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Գյուղացիներին զգուշացրել են, որ այդ քայլին են գնում, որպեսզի մարդիկ իրենցից գումար չվերցնեն ու հետո ուրիշին ընտրեն:




Լրահոս