
Իրավախախտումների համար ոստիկանությունում հայտնված տաջիկ երեխաների և դեռահասների 80 տոկոսն այս կամ այն կերպ ենթարկվել է բռնության: Այս մասին են վկայում «Միջազգային բանտային ռեֆորմ» ոչ կառավարական կազմակերպության (PRI) և Տաջիկստանի մարդու իրավունքների պաշտպանի համատեղ ուսումնասիրությունների արդյունքները:
Ըստ դրանց՝ իրավապահ մարմինների աշխատակիցները պարբերաբար կիրառում են վիրավորանքը և ֆիզիկական բռնությունը՝ դեռահասներից խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:
Մինչդեռ, ըստ զեկույցի, նման իրավախախտումների վիճակագրություն չի իրականացվում, բարձր հնչեղություն ունեցող գործերը քննվում են առանց ոգևորության: Իսկ բռնության զոհերը հազվադեպ են օգնության համար դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով վրեժխնդրությունից և հաշվեհարդարից, տեղեկացնում է BBC-ն: