
Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախատեսում է այցելել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաք, որտեղ նախօրեին մի քանի պայթյուններ են որոտացել: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ահաբեկչական գործողությունների հատկանիշներով: Առայժմ պայթյունների նպատակների մասին տեղեկություններ իրավապահները չեն հրապարակում: Իսկ տեղի ունեցած ահաբեկչական գորոծողությունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած չորս պայթյունների հետևանքով տուժել է 29 մարդ, այդ թվում երեխաներ: Նրանցից 4-ը ստացել են ծանր, 7-ը` ծայրահեղ ծանր վնասվածքներ: Հնդկաստանում գտնվող ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր անհանգստություն է հայտնել կատարվածի վերաբերյալ: