
Իտալական «Ինտեր»-ը հետևում է և տեղեկություն հավաքում Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ջանլուկե Գուադինոյի մասին:
Ֆուտբոլիստը գերմանական գրանդ ակումբի կազմում իր առաջին խաղն է անցկացրել այս տարվա օգոստոսի 13-ին` մասնակցելով Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին:
Ինչպես ընդգծում է Bild-ը, 17-ամյա ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաև իտալական «Յուվենտուս»-ը: