
Մի քանի ժամ շարունակ ռուսական կայքերում տեղեկություններ էին շրջանառվում, թե «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովն ազատ է արձակվել տնային կալանքից:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Բասմանի դատարանը Եվտուշենկովի ազատ արձակման մասին ոչ մի որոշում չի կայացրել: Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը պաշտոնապես հայտնել է, որ Եվտուշենկովի խափանման միջոցը չի փոխվել:
Անձամբ Եվտուշենկովը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում չի հաստատել իր խափանման միջոցը փոխելու մասին տեղեկությունները:
«Մի՛ հավատացեք, ազատ չեն արձակել», – ասել է նա:
Ճշտող այն հարցին, թե կատակ է անում, նա պատասխանել է` ոչ:
Հիշեցնենք, որ Եվտուշենկովի նկատմամբ տնային կալանք է սահմանվել սեպտեմբերի 17-ին: