
Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1967 թ. ծնված Արմեն Սահակյանին, որը 1999 թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ Արմեն Սահակյանը կալանավորված է: