Վիետնամում վագրերի թիվը սրընթաց կրճատվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վիետնամում վերջին տարիներին վագրերի թիվը սրընթաց կրճատվում է, եւ այժմ վայրի բնության մեջ նրանց թվաքանակը չի գերազանցում 50-ը: Փորձագետ-բնապահպանների կարծիքով` վայրի բնության մեջ նրանց թվաքանակը կտրուկ : կերպով կրճատվում է անտառների հատման, կենդանիների ապօրինի որսի պատճառով: Ներկայում երկրում անազատության մեջ է գտնվում 112 վագր, սակայն նրանք դժվար թե կարողանան օգնել վայրի վագրերի թվաքանակի պահպանմանը: Միջոցառումներ չձեռնարկելու դեպքում մի քանի տարի անց Վիետնամում հնարավոր է` ոչ մի վայրի վագր չմնա, կարծում են վայրի բնության պաշտպանները: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) մասնագետները տեղի իշխանությունների ուշադրությունն են հրավիրում կատվազգիների ընտանիքի ամենախոշոր կենդանատեսակի հնարավոր անհետացման վրա:




Լրահոս