
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե տրանսֆերային առաջարկ է ստացել Մյունխենի «Բավարիա»-ից: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը նշել է, որ չի ցանկանում կարիերան շարունակել եվրոպական ակումբներում:
«Բավարիա»-ից առաջարկ չեմ ստացել: Արդեն ասել եմ մեր ակումբի ղեկավարներին, որ չեմ ցանկանում խաղալ եվրոպական այլ ակումբներում, քանի որ մտադիր չեմ խաղալ «Բարսելոնա»-ի դեմ:
Ինչ վերաբերում է ապագայիս, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ֆուտբոլն իմ կյանքն է, իսկ «Բարսելոնա»-ն` կյանքիս ակումբը: Կատալոնական ակումբի նվիրյալ երկրպագու եմ»,- նշել է Չավին: