
Բունդեսլիգայի չորրորդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհանդիպի «Մայնց»-ին:
«Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը: Համաձայն տվյալների՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա հենց մեկնարկից:
«Բորուսիա». Վայդենֆելեր, Սոկրատիս, Գինտեր, Դուրմ, Պիշչեկ, Յոյիչ, Բենդեր, Մխիթարյան, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Ռամոս։
Հիշեցնենք, որ «Մայնց» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին` Երևանի ժամանակով 20:30-ին։