
Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում այցելել է Գեղարքունիքի մարզ: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բնակիչներին ներկայացրել է նախընտրական ծրագիրը՝ եւս մեկ անգամ հորդորելով քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
Գագիկ Ծառուկյանը Վարդենիս քաղաքում հայտարարել է, որ սատարելու է ԲՀԿ անդամ, ինքնաառաջադրված Սմբատ Սիմոնյանին, իսկ սեւվանցիների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սատարելու է նույն ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ մեկ այլ անդամի` Էդուարդ Սահակյանին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ն ինքնել էլ չի կողմնորոշվել ում է սատարելու, ում կողքին է լինելու: