ԲԿՄԱ-ն կարող է երկրպագուների սև ցուցակ ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը հայտարարել է, որ ակումբը կարող է կազմել երկրպագուների սև ցուցակ և պահվածքի նորմեր, որոնք հնարավորություն կտան կարգապահություն սահմանել մարզադաշտում:

Հիշեցնենք, որ «բանակայիններին» ՈւԵՖԱ-ի կողմից սանկցիաներ են սպառնում՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմա»-ի դեմ խաղում ցուցաբերած պահվածքի համար:

«Հնարավոր է և՛ սև ցուցակի, և՛ ավելի դաժան պայմաններ մարզադաշտում: Բայց ամենակարևորն այն է, որ այն երկրպագուները, որոնք կազմակերպել էին դա, և նրանք, ովքեր կանգնած էին վերջիններիս կողքին և կարող էին ազդել տեղի ունեցածի վրա, իրենք իրենց հարցնեն՝ ինչի համար են նրանք սատարում թիմին, իսկ մենք՝ պայքարում Չեմպիոնների լիգայում ելույթ ունենալու համար: Ես հիանալի հասկանում եմ, որ բոլորն են տխրել  խաղի արդյունքի պատճառով:

Բայց ամենից շատ մենք տխրել ենք այն պատճառով, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որի պատճառով մենք կարող ենք, նույնիսկ առանց խաղադաշտ դուրս գալու, պարտվել մնացած խաղերը: Այնպես որ, երկրպագուների այն մասը, որոնք իրենց այդպիսի պահվածք են թույլ տվել, պետք է որոշի. կա՛մ նրանք կանգնում են ակումբի կողքին, կա՛մ էլ ջանում են ցուցադրել իրենց», – Բաբաևի խոսքերն է մեջբերում  ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում մոսկովյան ակումբը պարտվել էր 5:1 հաշվով, իսկ ակումբի երկրպագուները դարձել էին անկարգությունների պատճառ:




Լրահոս