Բեյլը չի բացառել «Տոտենհեմ» վերադառնալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ չի  բացառում  «Տոտենհեմ» վերադառնալու տարբերակը, որտեղից էլ հենց նա 2013թ. ամռանը տեղափոխվել էր մադրիդյան ակումբ:

«Տոտենհեմ»-ի համար իմ սրտում միշտ տեղ կլինի: Կարծում եմ՝  անգլիական ակումբի երկրպագուները չեն դադարել ինձ սիրել այն պատճառով, որ հեռացել եմ: Երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած Եվրագավաթի խաղերը:

Ոչ ոք չգիտի, թե իրեն ապագայում ինչ է սպասվում: Միգուցե մի օր ես վերադառնամ: Կցանկանայի, որ «Տոտենհեմ»-ի երկրպագուները հասկանային, որ «Ռեալ»-ը մեծ ակումբ է և հարգեին իմ որոշումը», – Բեյլի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը:

 




Լրահոս