
«Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը խորհուրդ է տվել ակումբի նոր ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին, ով անգլիական ակումբ էր տեղափոխվել այս ամառ կատալոնական «Բարսելոնա»-ից:
«Կարծում եմ, որ Ալեքսիսն ավելի էֆեկտիվ է խաղում բաց տարածությունների ժամանակ, սակայն նա պետք է պարզեցնի իր խաղը: Նրան և Դանի Ուէլբեկին շատ ժամանակ է պետք՝ միմյանց հասկանալու համար:
Սանչեսը մշտապես գնդակն է փնտրում: Երբ Մեսսին է ընդունում գնդակը, կարճ ժամանակով կանգ է առնում, որպեսզի շեղի պաշտպանների ուշադրությունը: Այս ուղղությանբ Սանչեսին աշխատել է պետք», – նշել է նա:
Անգլիական ակումբի կազմում Սանչեսն արդեն 4 խաղ է անցկացրել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: