Իտալական իշխանություններն ազատ են արձակել ԲԿՄԱ-ի երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռոմա» – «ԲԿՄԱ» խաղի ժամանակ անկարգություններ հրահրած մոսկովյան ակումբի երկրպագուներն ազատվել են կալանքից: Նրանց արգելվել է 5 տարվա ընթացքում այցելել եվրոպական երկրներ:

«Ռուսներից երկուսն ազատ են արձակվել երեկ առավոտյան,  հինգի մասին որոշում դատարանն ավելի ուշ է որոշում կայացրել», – հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոլոր ձերբակալված երկրպագուներն «արժանացել են» 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ մոսկովյան ակումբի երկրպագուներն անկարգություններ և ծեծկռտուք էին հրահրել:




Լրահոս