«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը վերջին շրջանում ակտիվորեն լծված է նախկին պաշտոնին վերադառնալու գործին: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Ղուկասյանը Արցախում բանակցային տարբեր խմբեր է գործուղում տարբեր շրջանակների մոտ` բացատրելու, որ Արցախի փրկության ու իշխանական էլիտայի համար ամենահարմար թեկնածուն` որպես հաջորդ նախագահ, հենց ինքն է: Ղուկասյանը նաեւ Մոսկվայում է գործի դրել իր «ճարտար լեզուն»` մի քանի գործիչների դարձնելով իր լոբբիստը: Թե ինչ կստացվի` դեռ վաղ է ասել, բայց տեղեկացնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտին 3 տարի ժամանակ է մնացել: Մինչ այդ` շաբաթներ առաջ, Արկադի Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր իր հավակնությունների մասին լուրերը` ամեն ինչ թողնելով «ժամանակի ընթացքին». «Ես համարում եմ, որ այն մարդը, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը, չի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ, եւ այն բոլոր հարցերը, որոնք կան, իմն են»: Ճիշտ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նման»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: