Արցախի երիտասարդությունը կպայքարի ուղեվարձի թանկացման դեմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 1-ից, Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, Արցախի մայրաքաղաքում ուղեվարձը 70 դրամից կդառնա 100: Ինչպես մեկ տարի առաջ Երեւանում քաղաքացիները մեծ բողոքի ալիք բարձրացրին եւ հասան արդյունքի` թույլ չտալով, որ 100 դրամից դառնա 150, այդպես էլ Արցախի երիտասարդությունը որոշել է ոտքի կանգնել եւ պայքարել ուղեվարձի թանկացման դեմ: Իսկ Արցախի իշխանությունները պնդում են, որ ուղեվարձը թանկանում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո միայն, պետք է նկատել, որ այն կարող է սոցիալական լարվածություն ստեղծել հատկապես այն ընտանիքների մոտ, որոնցում երկուսից ավելի ուղեւոր կա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս