«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն, Հրայր Թովմասյանը որևէ կերպ չի հարմարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, և գերադասում է աշխատանքի գրեթե չգնալ: Նա կարճ ժամանակ ԱԺ-ում լինում է առավոտյան ժամերին, մի կես ժամ էլ` երեկոյան 5-ից հետո: Իսկ պատճառն այն է, որ Թովմասյանը լուրջ խնդիրներ ունի պատգամավորների հետ հարաբերվելիս դեռ արդարադատության նախարար եղած ժամանակվանից:
Աշխատանքի չներկայանալու համար էլ Թովմասյանը «լուրջ» պատճառներ ունի` լինելով սահմանադրական հանձնաժողովի անդամ, զբաղված է հայեցակարգը քարոզելով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: